| | Site Map | Home

Home

ՀՅՈՒՐԸ ՊԵՏՔ Է ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐԸ ԼԻՆԻ
ՌՈԲԵՐՏ ՄԻՆԱՍՅԱՆ  
Ներգնա տուրօպերատորների միության նախագահ,
Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր
 
Աշխարհում ամենաերկար ճոպանուղին բացվեց մեր երկրում. "Տաթեւի թեւեր"` այսպես է կոչվում 5,7 կմ երկարությամբ օդային ուղին, որը 12 րոպեում այցելուին կհասցնի Տաթեւի եկեղեցի: Այնինչ, նույնիսկ հարմարավետ մեքենայով ձորն իջնելն ու բարձրանալը մոտ քառասուն րոպե է պահանջում: Բացմանը մասնակցեցին Հայաստանի ու Արցախի նախագահները, Ամենայն հայոց կաթողիկոսը, օտարերկրացի բարձրաստիճան հյուրեր: Սերժ Սարգսյանը ելույթում նշեց, որ նոր ուղին բացառիկ նշանակություն ունի Տաթեւի համալիրի հարակից բնակավայրերի եւ Հայաստանի ողջ հարավային շրջանների տնտեսական, մշակութային, հոգեւոր զարգացման համար: Տաթեւի ճոպանուղու կառուցումը իրագործվեց պետական եւ մասնավոր հատվածների համագործակցության շնորհիվ: 50մլն դոլար ընդհանուր արժեքով նախագիծն Ազգային մրցունակության հիմնադրամն իրականացրեց 11 ամսում: Ծրագիրը հովանավորել են բազմաթիվ բարերարներ, բայց միայն ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի` 28 մլն դոլարի նվիրատվությունից հետո, թերեւս, մեկնարկեց աննախադեպ շինարարությունը: Ճոպանուղին ունի երկու վագոն` որոնցից յուրաքանչյուրը կարող է տեղափոխել 25 մարդ: Տոմսերի նախնական արժեքը 3 հազար դրամ է: Ճոպանուղու կառուցումը ազդակ էր` մտորելու` իրականում ինչ վիճակում է զարգացման գերակա ուղղություն հռչակված զբոսաշրջությունը Հայաստանում: Մանրամասնում է Ներգնա տուրօպերատորների միության նախագահ, Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը: casino online canada

-Սկսենք Տաթեւից. նոր ճոպանուղին ներկայացվում է իբրեւ նախագիծ, որը կզարգացնի երկրի հարավային շրջանների տնտեսությունը: Իրականում այդպիսի հնարավորություն տեսնո՞ւմ եք:

-Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել մեր բնակչությանն այդ նվերի առիթով, որ ստացանք պետության եւ մասնավոր հատվածի կողմից: Ասել, որ դա լրիվ կլուծի տուրիզմի խնդիրները` սխալ է, բայց դա մի հատված է տուրիզմի զարգացման հետ կապված, որ անհրաժեշտ է այդ անանցանելի տարածքներով տուրիստների երթեւեկության համար եւ կնպաստի այդ վայրի զարգացմանը: Աշխարհում տուրիզմը զբոսաշրջություն չէ միայն, դա արդյունաբերություն է, էկոնոմիկա է, երբ ցանկացած տարածք տուրիզմի շնորհիվ զարգանում է, բնակչությունը լավ է ապրում, գումարներ է վաստակում, նոր աշխատատեղեր են ստեղծվում: Մենք այդ ճանապարհով պետք է գնանք եւ այդ տարածքում լուրջ ենթակառուցվածքներ ստեղծենք:

-Արդյո՞ք ենթակառուցվածքների ստեղծումը բավարար է, թե՞ զբոսաշրջությունն իրապես զարգացնելու այլ, ոչ պակաս կարեւոր նախապայմաններ էլ կան:

-Ամենակարեւորը` այստեղ պետք չէ շտապել, պետք է մասնագետների հետ քննարկել, միջազգային փորձն ուսումնասիրել եւ սխալներ թույլ չտալ` որեւէ մեկի ցանկությունն իրականացնելով, այլ կատարել այն, ինչը կբերի տուրիստի լավ սպասարկման` պահպանելով մեր պատմությունից ժառանգած ավանդույթները: Այդ տարածքներում մենք պետք է ուսումնասիրենք ազգաբնակչության կենցաղը, ապրելակերպը, թե ինչ առասպելներ կան, ինչ միֆեր կան, եւ դրանք պատմել` դրանով հետաքրքրելով այցելուին, կամ էլ կարելի է աշխարհին ներկայացնել, որ այդ տարածք գալով` մարդը կփոխվի առողջական առումով, ջերմ ու հարգալից դառնալու առումով, քանի որ Տաթեւի ժողովուրդն ավելի մեղմ է, հանգիստ, հյուրընկալ… այդ բոլորը մենք պետք է կարողանանք ճիշտ օգտագործել: Աշխարհում այդպես է: Պետք է որոշել` թե որը կարող է այդ տարածքի բրենդը լինել:

-Իսկ, Ձեր կարծիքով, ի՞նչը կարող է դա լինել:

-Առաջին տեղում ես կդնեի այդ տարածքում ապրող մարդուն, որը շատ է սիրում իր բնակավայրը: Այսօր հերոսություն է այդ տարածքներում ապրելը: Շատ օտարերկրացիներ զարմանում են, թե այս ինչ ազգ է, եւ ինչպես են նրանք կարողանում դիմակայել բնության արհավիրքներին, այդ դժվարություններին: Իսկ ես գտնում եմ, որ այդ հարցը լուծելու համար պետք է մեր ողջ ազգաբնակչությունը երկիրը ճանաչի, որպեսզի սիրի:

-Կոնկրետ ի՞նչ ծրագրեր, առաջարկներ ունեք, որ կուզենայիք քննարկել տեղական իշխանությունների հետ:

-Ես կարող եմ առաջարկել այսպիսի տարբերակ. հետաքրքիր չի լինի, եթե մարդն ուրիշ երկրից գա, ճոպանուղին նստի, գնա, ճոպանուղով հետ գա: Ես, օրինակ, օտարերկրացիներին տուրապրանք կառաջարկեի, որ ավտոբուսով բարձրանային, այդ ամենը տեսնեին, մանավանդ որ պետությունն ու մասնավորը ճանապարհը լավ սարքել են, եւ այնտեղից ճոպանուղով իջնեին: Պետք է կոմբինացված տեսակներ մտածել: Պետք է ուսումնասիրել` ինչ արհեստներ կարելի է ներկայացնել, ինչ հատուկ ճաշատեսակներ` տեղանքին բնորոշ բուսատեսակներից ու բաղադրատոմսերով: Անգամ դա կարելի է լեգենդի հետ կապել, որ այդ տարածքի ժողովուրդը երկարակյաց է եղել միայն նրա հաշվին, որ շնչել է այդ օդը կամ այդտեղ մեղր է կերել եւ այլն:

-Իսկ ի՞նչ է պետք, որպեսզի այդ ծրագրերն ավելի արագ եւ արդյունավետ իրականացվեն:

-Շատ կարեւոր է, որպեսզի բնակչությանը մասնագիտական կրթություն տրվի. պարտադիր չէ բարձրագույն կրթություն, այլ` տեղեկատվություն, թե սպասարկման ոլորտում ինչպես պետք է աշխատել: Պետք է նրանց սովորեցնել, թե կոնկրետ որ երկրի բնակչին ինչպես ընդունել, հաշվի առնել նրանց նախասիրությունը, տարիքը, մասնագիտությունը…

-Չե՞ք բացառում, որ զբոսաշրջիկները նաեւ բնակիչների տներում հյուրընկալվեն:

-Դա պարտադիր պետք է լինի, այդքան արագ հյուրանոցներ կառուցել հնարավոր չէ, բացի այդ, տներում ապաստանելն իրենց նաեւ գումար կբերի: Պետք է մտածենք, որ այնտեղ երեխաներ կան, որոնք մեծանալու են, նրանց օտար լեզուների ուսուցման մասին պետք է մտածենք, որպեսզի հաղորդակցվել կարողանան:

-Ծրագրերը կյանքի կոչելու համար թերեւս մեծ գումարներ են պետք: Ի՞նչ միջոցներից կարող են գոյանալ նախնական այդ ներդրումները:

-Սա հետաքրքիր կոմպլեքս ծրագիր է, որ գուցե որոշ բանկեր կամ ֆինանսական կազմակերպություններ կարողանան գումար հատկացնել ազգաբնակչությանը, նույնիսկ որոշ ժամանակ` առանց տոկոսի, պայմանագրային հիմունքներով: Ամենակարեւոր խնդիրներից մեկն էլ մեծ բիզնեսի ներկայացուցիչների հետ աշխատանք տանելն է: Բիզնեսը պետք է ձեռք մեկնի տուրիզմին, որովհետեւ այդ ոլորտում ներդրումները մի քանի անգամ ավելիով հետ են վերադարձվելու:

-Դուք իսկապե՞ս նկատում եք, որ տուրիզմը Հայաստանում գերակա ուղղություն է: Ժամանակի հետ նաեւ պահանջմունքներն են փոխվում, ի՞նչ է պետք այսօրվա զբոսաշրջիկին:

-Եթե իսկապես զգայի, որ ամեն ինչ կարգին է, ուրեմն այլեւս ոչինչ չէր մնա անելու: Բայց այսօրվա տուրիստը 20-րդ դարինը չէ: Այն տարիներին հիմնականում այցելում էին խմբակային տուրիստներ, հաստատված ծրագրով, զեղջերով, մեծ մասը գալիս-գնում էին արհմիությունների հաշվին: Այսօր լրիվ գումարն ինքն է վճարում եւ հանգստանում է հիմնականում ընտանիքի հետ: Զբոսաշրջիկն ուզում է ոչ միայն գալ հուշարձանը տեսնել, այլ շփվել ազգաբնակչության հետ, նրա կենցաղով ապրել, տարազը հագնել, ուզում է, որ անիմացիոն ծրագրեր լինեն, որոնց միջոցով հնարավոր կլինի մի քանի դար հետ գնալ, բնորոշ միջավայրը զգալ… Չէ՞ որ այսօր շատ երկրներ հենց դրա հաշին են զարգացնում իրենց տուրիզմը:

-Համեմատության մեջ` ո՞ր երկրներն են, որ ընդհանրություններ ունեն Հայաստանի հետ, ասենք` տարածքի չափերով, ռելիեֆով, ազգաբնակչության թվով, որոնք կարող են իբրեւ օրինակ ծառայել մեր երկրի համար` տուրիզմի զարգացման մոդելն ընտրելու առումով:

-Չկա աշխարհում զարգացած տուրիզմի երկիր, որտեղ ներքին տուրիզմը զարգացած չլինի: Առաջին հերթին լայնամասշտաբ աշխատանք պետք է կատարվի, որ մեր ազգաբնակչությունը երկիրը ճանաչի: Մենք պետք է սկսենք շրջագայել: Տեսեք, շատ ժամանակ մեր բնակիչներն էլ են շրջագայում` էքսկուրսիաներ եւ այլն, բայց դա հիմնականում ստամոքսի էքսկուրսիա է: Բայց մարդուն երջանկության, հանգստության համար դա պետք չի, մարդը պետք է իր երկիրը տեսնի, համեմատի ուրիշ երկրների հետ, որ ուրիշ երկրում այդպիսի լավ բան չկա: Մենք պետք է մեր ազգային մենթալիտետով ներկայանանք:

Պետք է մենք լուրջ հասարակական կազմակերպություներ, միավորումներ ունենանք, համատեղ աշխատենք, եւ խնդիրը, հնարավոր է, բավարարվի: Մյուս կողմից պետությունը հատուկ ծառայություններ ունի, որոնք պետք է ուսումնասիրեն` ինչպիսին է գնագոյացումը տուրիզմի ոլորտում: Ես կասեի, որ շատ հյուրանոցներում, ռեստորաններում, սպասարկման ոլորտներում օդից վերցրած գնագոյացում է: Եթե մարդիկ մենեջմենթ իմանան, կհասկանան, որ անհրաժեշտ է մարդկանց քանակության վրա աշխատել, ոչ թե` թանկ գների: Մեր հարեւան երկրները հսկայական միլիարդներ են աշխատում քանակի հաշվին: Բայց դրա հետ միասին, մենք անհրաժեշտ ենթակառուցվածքներ չունենք, մեր հյուրանոցներն անգամ տուրիստական չեն: Այսօր մենք պետք է ճիշտ քաղաքականություն մշակենք այն դոնոր երկրների հետ, որոնք տուրիստ են մատակարարում աշխարհին:

-Ո՞ր երկրները կարող են լինել դոնոր Հայաստանի համար:

-Հայաստանի դոնոր կարող է լինել Ռուսաստանը: Ճիշտ աշխատանք կազմակերպելու դեպքում մեզ համար շատ լուրջ դոնոր կարող են լինել Պարսկաստանը, Ֆրանսիան, Ամերիկան, Գերմանիան, Ճապոնիան, Չինաստանը: Մենք պետք է հետեւողական, ճիշտ ծրագրային աշխատանք կատարենք այդ երկրների հետ, որպեսզի կարողանանք հնարավորինս շատ տուրիստ ընդունել:

-Ունե՞ք թվային հստակ տվյալներ, թե որքան տուրիստներ են այսօր այցելում Հայաստան, եւ տոկոսային հարաբերակցությամբ` նրանց որ մասն են կազմում պլանային տուրիստները, որոնք գալիս են տուրփաթեթով:

-Ես կարող եմ բերել միայն պաշտոնական վիճակագրությունը, որի համաձայն` տարեկան մոտ 600 հազար տուրիստ է այցելում Հայաստան: Իհարկե, բոլորը համարվում են տուրիստ, բայց մենք պետք է այդ ընդհանուր թվի մեջ տարբերենք ընդամենը այցելուներին եւ կազմակերպված տուրիստներին: Իմ համոզմունքն է, որ ընդհանուր թվի միայն 10-15 տոկոսն է, որ գալիս են տուրօպերատորների միջոցով: Ստացվում է 35-40 հազար տուրիստ, որը շատ քիչ է այսօր Հայաստանի համար: Պատկերացրեք` եթե Հայաստանը կազմակերպված 50-60 հազար մարդ ընդունի, 100 միլիոն դոլարից ավել կմտնի բյուջե: Եթե մենք ճիշտ կազմակերպենք աշխատանքը, եւ Հայաստան այցելողների թիվն ավելանա, ապա հյուրանոցները եւ մյուս ծառայությունները կիջեցնեն գները: Աշխարհն այդ ուղղությամբ է գնում: Ես չէի ասի, որ մատչելի է այսօր Հայաստանը:

-Ի՞նչ աշխատանք պետք է տարվի` Հայաստանը դրսում ու ներսում գրավիչ դարձնելու ուղղությամբ:

-Աշխատանք պետք է տանենք առաջին հերթին մեր ազգաբնակչության հետ, պետությունը պետք է գովազդային մեծ աշխատանք կատարի դրսում, որպեսզի մարդիկ վաստակած գումարը ծախսեն մեր երկրում եւ երկիրը հարստացնեն: Աշխարհում այսօր մոտ 1 միլիարդ ազգաբնակչություն է շրջագայում, բայց չէ՞ որ 6-7 միլիարդ մարդ կա, մնացածը տեղում են, նրանց մասին պետք է մտածել, որ ճիշտ ներկայացնենք: Սպասարկող ծառայություններն էլ եթե իմանան, որ տուրիստներ կընդունեն ամբողջ տարվա ընթացքում, կիջեցնեն գները: Այսօր նրանք կարճ սեզոնում բարձր գներ են սահմանում, որպեսզի կարողանան վճարումները կատարել եւ գոյատեւել: online casino nz

Աննա Բալյան
21.10.2010
 
 
27.09.2010
Հայաստանի ներգնա տուրօպերատորների միությունը
շնորհավորում է 
 Տուրիզմի համաշխարհային օրվա կապակցությամբ`
մաղթելով հետաքրքիր բացահայտումներով ճամփորդություններ:
Սա տուրիստական մասնագիտական տոնն է` մարդկանց հանգիստը կազմակերպողների  համար:

- On march 13th 2010 at 'Mezzo "club the new members organizations of UITO: the "Geographic travel club" Co.Ltd, the "Sirov" Ltd, the "Natoura tour" Ltd, and the "A.B.P." Armenian travel beuro were awarded  the UITO membership CERTIFICATES.     

2009թ.սեպտեմբերի 28-ին  Զբոսաշրջության համաշխարհային օրվա կապակցությամբ Արմենիա Մարիոթհյուրանոցի ՏիգրանՄեծ դահլիճում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը զբոսաշրջության ոլորտի աշխատակիցներին շնորհավորեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ՀՀ վարչապետի շնորհակալագրեր հանձնեց ոլորտի ներկայացուցիչներին և կազմակերպություններին` Հայաստանի զբոսաշրջության զարգացման բնագավառում ներդրած ավանդի համար

Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալով (թողարկված առաջին անգամ) և ՀՀ էկոնոմիկայի նախարարի շնորհակալագրերով պարգևատրեց ոլորտի առավել աչքի ընկած մասնագետներին և կազմակերպություններին:

  ՀՀ վարչապետի շնորհակալագրերով պարգևատրվեցին ՀՆՏՄ անդամներ 

         Արկադի Սահակյանին,Ավարայրարկածային զբոսաշրջային ընկերության նախագահ,
       Դավիթ Խաչիյանին, զբոսաշրջության բնագավառի դասախոս, "Լևոն թրավել" տուրիստական կազմակերպություն
                   

        “Սիրով՚ՍՊԸ,  զբոսաշրջային ընկերություն

        “ԱրմինտուրՍՊԸ,  զբոսաշրջային ընկերություն
      ՍպուտնիկՍՊԸ,  զբոսաշրջային ընկերություն

 ՀՀ էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալով պարգևատրվեց ՀՆՏՄ նախագահ

      Ռոբերտ Մինասյանը, Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ, Տուրիզմի հայկականինստիտուտի ռեկտոր,
Benefits of Membership

We represent the interests of the tourism industry vis-à-vis the State and governmental institutions, by bringing the Members’ messages to the ears of the governmental decision-makers at highest level, by stressing the economic and social importance of the travel and tourism sector, and by voicing our Members’ concerns and recommendations on concrete proposals or initiatives.
Member Entrance

Login :

Password :

© 2007-2020 Official website of the Union of Incoming Tour Operators of Armenia. All rights reserved. Design by Broncoway
Created by Planet.AM
irish casino