| | |

:

:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՏՕՄ ՄԱՍԻՆ

Համառոտ ՀՆՏՄ նպատակներն են`

  • Ձգտել տուրօպերատորների ինդուստրիայի ներսում բարձր մակարդակի մասնագիտացման
  • Զարգացնել Հայաստանում կայուն տուրօպերատորական ինդուստրիա` զբոսաշրջության կայուն կառավարման զարգացման չափանիշներին համապատասխան
  • Ազդել զբոսաշրջության վերաբերյալ օրենսդրության վրա, որը կստեղծի անդամների գործարարություն ծավալման, այնպիսի միջավայր, որտեղ աճը ակնհայտ է
  • Իրազեկել անդամներին` Հայաստանի տուրօպերատորական գործունեության վերջին զարգացումներին
  • Պահպանել բարեկամական հարաբերություններ համանման արտասահմանյան միությունների հետ`միացյալ աշխատանքային միջավայր ստեղծելու նպատակով 

Առաքելության դրույթ

ՀՆՏՄ անկախ և մասնագիտացված հանգիստ առաջարկող ընկերությունների միություն է: Մեր անդամ ընկերությունները` սովորաբար ինքնակառավարվող, ձգտում են կազմակերպել Հայաստանի ներսում բարձր մակարդակի մասնագիտացված հանգիստ` որակի և անհատական սպասարկման զուգակցմամբ:Միությունը նպաստում է անդամների կողմից առաջարկվող մի շարք արձակուրդների խթանմանը և խրախուսում տուրօպերատորական բոլոր ասպեկտների ամենաբարձր չափանիշները:

ՀՆՏՄ անդամագրում

Անդամագրվել ցանկացող դիմողները պետք է համապատասխանեն գործունեության էության և կարգավիճակի վերաբերյալ մի շարք չափնիշների, ինչպես`

  • 1. պետք է լինեն, այն տուրօպերատորները, որոնք հենց սկզբից գործունեություն են ծավալել որպես տուրօպերատոր ` հիմնականում գործարք վարելով զբոսաշրջիկների հետ
  • 2. իրենց մարքեթինգային տեղեկատվությունը` զետեղված բրոշյուրի կամ վեբի էջերում, պետք է համապատասխանի ՀՆՏՄ կողմից ակնկալվող բարձր չափանիշներին
  • 3. պետք է պատրաստ լինեն ընդունելու ՀՆՏՄ որակի վերաբերյալ կանոնադրությունը և էթիկայի կանոնները
  • 4. ՀՆՏՄ խորհուրդը պետք է հաստատի, որ դիմողը համապատասխանում է ակնկալվող որակի չափանիշներին

Անդամագրության տեսակները

Առկա է անդամագրության երկու տեսակ - Լիիրավ և թղթակից (ասոցացված)

Ինչու ՀՆՏՄ

ՀՆՏՄ որպես ներգնա տուրօպերատորների միություն, Հայաստանի բարձր մասնագիտացում ունեցող տուրօպերատորների կազմակերպություն է:

ՀՆՏՄ անդամները անկախ ընկերություններ են: Շատերը սեփականատերեր են և մասնագիտացել են որոշակի հանգստի տեսակի կամ նպատակակետի ոլորտում, ինչը նշանակում է, որ նրանք եզակի են մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու հարցում` առաջնորդվելով սեփական փորձառությամբ: ՀՆՏՄ ամեն մի անդամ մտահոգ է ընտրված նպատակակետով և գործունեությամբ` պատրաստ ոգևորությունը փոխանցելու զբասաշրջիկներին:

Design by Broncoway
Created by Planet.AM